Գիվի Միքանաձեի կրթության նախարար նշանակվելուց հետո հրաժարական տվեցին երեք տեղակալները՝ Թամար Ղվամիչավան, Անա Մղեբրիշվիլին և Գիորգի Մոդեբաձեն։
Լևան Ղիրսիաշվիլին նշանակվել է «Վրացական երազանք»-ի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի առաջին տեղակալ։
Տեղեկության համաձայն` Լևան Ղիրսիաշվիլին ունի պետական հատվածում աշխատանքի երկարամյա փորձ՝ տարբեր ժամանակներում զբաղեցրել է Ազգային անվտանգության խորհրդի ղեկավարի, Վրաստանի խորհրդարանի նախագահի խորհրդականի և Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնները։
Նա նաև ծառայել է որպես ավագ խորհրդական Մեծ Բրիտանիայում Վրաստանի դեսպանատանը, Պետական անվտանգության և ճգնաժամային կառավարման խորհրդի քարտուղարի տեղակալ է եղել, պաշտպանության փոխնախարար և այլն։