Լևան Խաբեիշվիլիին՝ ազատազրկում, Մուրթազ Զոդելավային՝ 25 հազար լարի գրավ

Ընդդիմադիր քաղաքական գործիչ Մուրթազ Զոդելավան բանտից դուրս է եկել դատարանի սահմանած 25 հազար լարի գրավի գումարը վճարելուց հետո։

Նա մեղադրվում է «Պետական ​​անվտանգության ծառայության քննիչի գործունեությանը անօրինական միջամտելու և գործի համապարփակ, լրիվ և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով Լևան Խաբեշվիլիի բջջային հեռախոսը թաքցնելու փորձի համար, որի առգրավման նպատակով դատարանը խուզարկության որոշում էր կայացրել»։

Մուրթազ Զոդելավային մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 1-ին մասով` քննիչի գործունեությանը այս կամ այն ​​կերպ անօրինական միջամտություն՝ գործի համապարփակ, լրիվ և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով։ Այս արարքը պատժվում է մինչև մեկ տարի ազատազրկմամբ։

Զոդելավան ձերբակալվել էր սեպտեմբերի 13-ին՝ «Ազգային շարժման» քաղաքական խորհրդի նախագահ Լևան Խաբեշվիլիի հետ միասին։

Նշենք, որ դատավոր Պիքրիա Սիքտուրաշվիլիի որոշմամբ՝ Լևան Խաբեիշվիլին դատապարտվեց ազատազրկման «պաշտոնյային կաշառք խոստանալու և պետական ​​իշխանությունը տապալելու հրապարակային կոչ անելու համար»։