Մարիամ Քվրիվիշվիլին հանդիպել է ՀԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրենին

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլին հանդիպել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Պրայսին։

Կողմերը քննարկել են մի շարք հարցեր ու նախագծեր, որոնց իրականացման գործում նախարարությունը և Համաշխարհային բանկը համագործակցում են։

Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարը նշել է, որ Համաշխարհային բանկի հետ համագործակցում են երկար տարիներ, և վերջինս ակտիվորեն աջակցում է Վրաստանում տնտեսական բարեփոխումների և խոշոր, առանցքային նախագծերի իրականացման գործընթացին։

Դրանց թվում Քվրիվիշվիլին առանձնացրել է մի քանի ուղղություններ՝ համագործակցություն տրանսպորտի ոլորտում, Վրաստանի ազգային տրանսպորտի և լոգիստիկայի ռազմավարության ուղղությամբ աշխատանք, տրանսպորտային միջանցքի թվայնացման գործընթաց և այլն։

Հանդիպմանը մասնակցել են էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարարներ Գուրամ Գուրամիշվիլին և Վախթանգ Ցինցաձեն։