Մասնավոր ընկերություններին կարգելվի հոգեմետ դեղամիջոցներ ներմուծել

«Վրացական երազանք»-ի կառավարության վարչապետ և նախագահ Իրակլի Կոբախիձեի խոսքով՝ այսուհետ հոգեմետ դեղամիջոցներ կներմուծի պետությունը, մասնավոր ընկերություններին կարգելվի հոգեմետ դեղամիջոցներ ներմուծել, հատուկ վերահսկողության ենթակա դեղամիջոցների դեղատոմսերը կգրանցեն բժիշկները, և դրանք կվաճառվեն մասնավոր դեղատների ցանցերում, ինչպես մինչ այժմ է եղել։

Իրակլի Կոբախիձեի խոսքով, այդ կարգի դեղամիջոցների ներմուծման արգելքը մասնավոր ընկերությունների միջոցով` կհեշտացնի պետական ​​վերահսկողությունը։

Կառավարության որոշմամբ՝ հատուկ վերահսկողության ենթակա դեղերի ներմուծումն ու վաճառքը կկատարվի պետության բացառիկ իրավասությամբ։

Կոբախիձեի խոսքով՝ ուժեղացվելու է նաև դեղորայքի նշանակման և տրամադրման գործընթացի նկատմամբ վերահսկողությունը։

Մամուլի ասուլիսում Իրակլի Կոբախիձեն նաև հայտարարել է, որ պետությունը կարգելի մասնավոր կազմակերպություններին մատուցել թմրամիջոցներին փոխարինող թերապիայի ծառայություններ։