Վրաստանի պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ-ի) ղեկավար Մամուկա Մդինարաձեն մասնակցել է Բաքվի անվտանգության ֆորումին՝ 95 երկրի հատուկ ծառայությունների ղեկավարների հետ միասին։
ՊԱԾ-ի մամուլի ծառայության հաղորդմամբ, Մամուկա Մդինարաձեն փակ ձևաչափով հանդիպումներ է ունեցել առնվազն տասը տարբեր երկրների ներկայացուցիչների հետ, քննարկվել են երկրների միջև երկկողմ համագործակցության և անվտանգության հետ կապված կարևոր հարցեր։
«Բաքվի անվտանգության ամենամյա ֆորումը հնարավորություն է, որ տարբեր երկրների անվտանգության և հետախուզական հարցերի պատասխանատու ղեկավարներն անցկացնեն գործնական հանդիպումներ, խորացնեն համագործակցությունը և փոխանակեն իրենց հետաքրքրող ու կարևոր տեղեկատվություն։
ՊԱԾ-ի ղեկավարը Բաքվում է գտնվել սեպտեմբերի 19-21-ը՝ անվտանգության ֆորումին մասնակցելու նպատակով։ Մամուկա Մդինարաձեի այցն Ադրբեջան ավարտվել է», – նշված է հաղորդագրությունում։