Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Մամուկա Մդինարաձեին շնորհվել է հատուկ կոչում։
Իրակլի Կոբախիձեի հրամանով՝ Մդինարաձեն դարձել է պետական անվտանգության փոխգնդապետ։
««Պետական հատուկ կոչումների մասին» Վրաստանի օրենքի 56-րդ հոդվածի, 7-րդ հոդվածի 21-րդ կետի և 8-րդ հոդվածի հիման վրա՝ Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավար, պետական անվտանգության մայոր Մամուկա Մդինարաձեին ժամկետից շուտ շնորհվում է հաջորդ ավագ հատուկ կոչումը՝ «Պետական անվտանգության փոխգնդապետ»,- ասված է հրամանագրում։
Մամուկա Մդինարաձեն պետական անվտանգության ծառայության ղեկավար է նշանակվել 2025 թվականի սեպտեմբերի 3-ին և վեց ամիս անց ստացել է փոխգնդապետի կոչում։