Մեկնարկել է ազգային կրթական օլիմպիադայի առաջին փուլը

Լուսանկարը՝ NAEC-ի

Ազգային կրթական օլիմպիադայի առաջին փուլը մեկնարկել է այսօր՝ նոյեմբերի 24-ին, և կավարտվի նոյեմբերի 28-ին։ Վրաստանի քննությունների և գնահատման ազգային կենտրոնը (NAEC) ներկայացրել է ժամանակացույցն ըստ առարկաների.

  • Նոյեմբերի 24

Վրաց լեզու և գրականություն
Վրաց լեզու (ոչ վրացախոս դպրոցների աշակերտների համար)
Գերմաներեն

  • Նոյեմբերի 25

Պատմություն
Քիմիա

  • Նոյեմբերի 26

Անգլերեն
Ֆրանսերեն

  • Նոյեմբերի 27

Մաթեմատիկա

Կենսաբանություն

  • Նոյեմբերի 28

Աշխարհագրություն
Ֆիզիկա
Ռուսաց լեզու

Օլիմպիադային գրանցված աշակերտները կկարողանան քննությունը հանձնել հեռակա կարգով՝ ինտերնետին միացված ցանկացած համակարգչից։ Աշակերտը հնարավորություն կունենա քննությունը հանձնելու իրեն հարմար ժամի՝ 09:00-ից մինչև 18:00: