Ակցիզային ծխախոտային արտադրանք տեղափոխելու մեղադրանքով 2 անձ է ձերբակալվել

Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ ձերբակալվել է երկու անձ, այդ թվում՝ սահմանային ոստիկանության տեսուչ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և մեծ քանակությամբ ակցիզային ծխախոտային արտադրանք պահելու և տեղափոխելու մեղադրանքով։

«Քննությամբ պարզվել է, որ ՆԳՆ սահմանային ոստիկանության ցամաքային սահմանների պաշտպանության վարչության թիվ 1 բաժնի (Բաթումի) II խմբի շարժական վաշտի կրտսեր տեսուչ Բ.Բ.-ն, ծնված 1975 թվականին, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, իր հետ հանցավոր կապի մեջ գտնվող քաղաքացու՝ 1962 թվականին ծնված Ջ.Լ.-ի հետ միասին, Սարփիի սահմանային անցակետը շրջանցելով, Վրաստանի տարածք է տեղափոխել ZUMERRET ընկերության 1200 տուփ ակցիզային ծխախոտային արտադրանք, որի մի մասը պահվել է սահմանային անցակետի մոտ գտնվող նրանց կողմից օգտագործվող առևտրային տարածքում հետագա վաճառքի համար. ծխախոտային արտադրանքը հայտնաբերվել է ՆԳՆ գլխավոր տեսչության աշխատակիցների կողմից Բ.Բ.-ի և Ջ.Լ.-ի անձնական և առևտրային տարածքների խուզարկությունների արդյունքում», — ասված է ՆԳՆ հաղորդագրության մեջ։

Հանցագործությունը պատժվում է մինչև 6 տարի ազատազրկմամբ։

Քննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 2-րդ մասի ենթակետով և 332-րդ հոդվածի 1-ին մասով։