Ութ կուսակցությունների ձևաչափում միավորված կուսակցությունները հայտարարություններ են տարածել «Ֆեդերալիստներ»-ի առաջնորդներից մեկի՝ Թամար Չերգոլեիշվիլիի և «Միացյալ ազգային շարժման» նախագահ Թինա Բոկուչավայի միջև տեղի ունեցած հակասությունից հետո։
Երեկ՝ օգոստոսի 28-ին, «Միացյալ ազգային շարժման» նախագահ Թինա Բոկուչավան կոչ է արել կուսակցություններին խզել Թամար Չերգոլեիշվիլիի հետ իրենց հարաբերությունները։
Բոկուչավան այս հայտարարությունը արել է այն բանից հետո, երբ, ըստ տեղեկության` Թամար Չերգոլեիշվիլին Facebook-ի գրառման մեկնաբանություններում իր հասցեին վիրավորական մեկնաբանություններ գրած անձանց էջերից վերցրել է նրանց երեխաների լուսանկարները և օգտագործել դրանք՝ հակադարձելու և վիրավորելու նպատակով։ Հետագայում նա ներողություն է խնդրել։ Բոկուչավայի խոսքով՝ Չերգոլեիշվիլիի այդ քայլը դուրս է ցանկացած քաղաքական կամ մարդկային բարոյականությունից։
Թամար Չերգոլեիշվիլին արձագանքել է Թինա Բոկուչավայի հայտարարությանը։ Չերգոլեիշվիլիի խոսքով՝ բարոյապես և համակարգված կերպով «Միացյալ ազգային շարժում»-ն իրենց համար անընդունելի է, բայց իրենք պատրաստ են եղել փոխզիջումների հանուն ազգային շահերի։
Չերգոլեյշվիլիի խոսքով, «Միացյալ Ազգային շարժում»-ը արդեն փաստացի դուրս էր եկել ութ կուսակցությունների ձևաչափից, և Բոկուչավայի «սպառնալիքն» անհասկանալի է։
Վերոնշյալ կուսակցություններն ընդգծել են, որ այդ ձևաչափը ենթադրում է տեղական ընտրություններին չմասնակցող կուսակցությունների միջև համակարգում և քաղաքական հարթակ կամ միավորում չէ։ Կուսակցությունները նշել են, որ «Մեծ ութնյակ»-ը չի կարող լուծարվել, և դա տեղի կունենա միայն այն դեպքում, եթե որևէ կուսակցություն մասնակցի ընտրություններին։