Մետելկինա-Բարուլավա զույգը երկրորդ տեղում է թիմային մրցաշարում

2026 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերի թիմային մրցաշարում Վրաստանի հավաքականի մարզական զույգը՝ Անաստասիա Մետելկինան և Լուկա Բերուլավան, զբաղեցրել են երկրորդ տեղը՝ պահպանելով Վրաստանի հավաքականի բրոնզե մեդալ նվաճելու հնարավորությունը։

Թիմային մրցաշարում այսօր հանդես կգան Անաստասիա Գուբանովան և Նիկա Էգաձեն։ Հենց այսօր էլ կորոշվեն հաղթողները։

Այս պահին Վրաստանը Կանադայի հետ նույն` չորրորդ հորիզոնականում է։