Վրացի լրագրող Մզիա Ամաղլոբելին Եվրախորհրդարանի «Մտքի ազատության համար» Սախարովի անվան մրցանակի թեկնածուներից մեկն է, հաղորդել է Civil Georgia-ն։
Սախարովի անվան մտքի ազատության մրցանակը մարդու իրավունքների պաշտպանության համար Եվրամիության բարձրագույն մրցանակ է։
Մրցանակը 1988 թվականից սկսած շնորհվում է քաղաքական առաջնորդներին, լրագրողներին, իրավաբաններին և քաղաքացիական հասարակության ակտիվիստներին։ Մրցանակը, որը կազմում է 50 հազար եվրո դրամական պարգև, շնորհելու է Եվրոպական խորհրդարանը Ստրասբուրգում կայանալիք լիագումար նիստի ժամանակ:
Այս տարվա թեկնածուներն են՝
Սոցիալիստների առաջադրած պաղեստինցի լրագրողների և աշխատողների մի խումբ;
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ականավոր քննադատ, ակտիվիստ և լրագրող Անջեյ Պոչոբուտը, որ դեռևս Մինսկի բանտում է։ Նրան աջակցում են Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ) և Եվրոպական կոնսերվատորների ու ռեֆորմատորների (ԵԿՌ) խումբը;
Բուդապեշտի Պրայդը. ներկայացրել են Կանաչները;
Չարլի Քըրքը, որի սպանությունից հետո ծայրահեղ աջակողմյան խմբակցության անունից նրան ներկայացրեց Գերմանիայի AfD-ի ներկայացուցիչ Ռենե Աուստը,
Ամաղլոբելիի թեկնածությունն առաջադրել են Եվրախորհրդարանի 60 պատգամավորներ՝ գերազանցելով 40 ստորագրության նվազագույն պահանջը։
Հիշեցնենք. Մզիա Ամաղլոբելին ներկայումս 2-ամյա ազատազրկման է դատապարտված Վրաստանում։