ԱՄՆ դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել Marinera (Bella-1) նավի կապիտանին՝ Ավթանդիլ Կալանդաձեին, հաղորդել է The New York Times-ը։
Նավն առգրավվել է Ատլանտյան օվկիանոսում` հունվարին նավթ տեղափոխելու համար սահմանված պատժամիջոցները խախտելու համար։
Ըստ ամերիկյան լրատվամիջոցի՝ Ավթանդիլ Կալանդաձեն մեղադրվում է նավի վրա Գայանայի դրոշը բարձրացնելու համար, չնայած նավը գրանցված չէր այդ երկրում:
ԱՄՆ-ի առգրաված նավի անձնակազմի կազմում էին 6 վրացի, 17 ուկրաինացի, 3 հնդիկ և 2 ռուս։ Բոլորը, բացի կապիտանից և նրա օգնականից, ազատ են արձակվել։