ՆԳՆ-ն թմրանյութերի վաճառքի մեղադրանքով ձերբակալել է 34 մարդու, Ներքին գործերի նախարարությունում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է նախարար Գելա Գելաձեն։
Գելաձեի խոսքով՝ ձերբակալվածների թվում կան և՛ Վրաստանի, և օտարերկրյա քաղաքացիներ։ Նրանց բնակարաններում վերջերս կատարված խուզարկության արդյունքում առգրավվել են մեծ քանակությամբ թմրանյութեր՝ հերոին, կոկաին, մեթադոն և այլն։
Գելաձեն հայտարարել է ճեպազրույցի ժամանակ, որ ձերբակալվածների թվում կան մի քանի խոշոր թմրավաճառներ։