Վրաստանում Նիդերլանդների դեսպան Մելինա Առաքելյանը շնորհավորել է Վրաստանի անկախության տոնի առթիվ:
«Շնորհավորում եմ վրաց ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ։ Վրաստանի անկախությունը դժվարությամբ նվաճված անկախություն է, որը ձեռք է բերվել բազմաթիվ զոհողությունների գնով։ Մինչ օրս վրաց ժողովուրդը շարունակում է պաշտպանել իր ազատությունը։ Նիդերլանդները Վրաստանի հուսալի գործընկերն ու բարեկամն է եղել անկախությունից ի վեր։ Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, այդ թվում՝ Վրաստանում ԵՄ մոնիտորինգային առաքելությանը մեր ներդրման միջոցով։ Մենք ձեզ հետ ենք և կմնանք ձեզ հետ։ Կեցցե՛ Վրաստանը», — սոցիալական ցանցում գրել է Նիդերլանդների դեսպանը։