Դատավոր Լևան Գելովանիի որոշմամբ, «Կոալիցիա փոփոխությունների համար»-ի առաջնորդներից Նիկա Գվարամիայի գործը տեղափոխվել է բովանդակային վերանայման փուլ։ Երեկվա դատավարության ժամանակ Գվարամիան միջնորդություն է ներկայացրել գործը կարճելու մասին. նա դատական նիստում պնդել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում գոյություն ունի նույնական ձևակերպմամբ հոդված, որը նախատեսում է միայն տուգանք։
Հենց այս հիմքով էլ նա միջնորդել է դադարեցնել իր դեմ հարուցված քրեական վարույթը։
Սակայն դատավորը միջնորդությունը չի բավարարել։
Նիկա Գվարամիային մեղադրանք է առաջադրվել «Վրացական երազանք»-ի ստեղծած ժամանակավոր քննչական հանձնաժողովի չներկայանալու համար։ Ապրիլի 17-ին դատարանը նրա նկատմամբ որպես գրավ կիրառել է 30 հազար լարի և վճարման համար սահմանել 50-օրյա ժամկետ, որը լրանում է հունիսի 7-ին։
Նիկա Գվարամիան հրաժարվում է գրավի վճարումից։