Նոյեմբերի 28-ի ժամը 19:00-ին մայրաքաղաքում տեղի կունենա բողոքի ակցիա։
Երթը կսկսվի Թբիլիսիի պետական համալսարանից և կընթանա մինչև Ռուսթավելիի պողոտա։ Ռեգբիստ Լևան Ջոբավան հայտարարություն է ընթերցել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, բողոքի խմբերի, քաղաքական կուսակցությունների և քաղբանտարկյալների անունից։
Անցյալ տարի հենց նոյեմբերի 28-ին սկսվեց եվրոպամետ ակցիաների նոր ալիքն այն բանից հետո, երբ Իրակլի Կոբախիձեն հարտարարեց, որ մինչև 2028 թվականը օրակարգում չի լինի Եվրամիությանն ինտեգրման հարցը։
Կազմակերպիչների խոսքով՝ այդ օրը կհիշեցվի կառավարությանը, որ արևմտյան արժեքներ կրող հասարակությանը դավաճանությունը չի ներվում:
Մասնակիցների կարծիքով՝ նոյեմբերի 28-ի հանրահավաքը կլինի միասնության և ուժի ցուցադրությունն այն հասարակության, որը չի ենթարկվել ճնշմանը և չի ընկրկել ժամանակի ընթացքում: