Օկուպացիոն ուժերը ձերբակալել են Վրաստանի քաղաքացու. ՊԱԾ

Վրաստանի պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) փոխանցմամբ՝ Ռուսաստանի զինված ուժերի ներկայացուցիչները Գորիի մունիցիպալիտետի Քվեշի գյուղի մոտ ապօրինաբար ձերբակալել են Վրաստանի քաղաքացու։

«Անօրինական ձերբակալման ևս մեկ փաստի մասին տեղեկությունն անմիջապես հաղորդվել է Ժնևի միջազգային քննարկումների համանախագահներին և միջազգային գործընկերներին։ Գործարկվել են բոլոր առկա մեխանիզմները՝ անօրինական կերպով ձերբակալված Վրաստանի քաղաքացուն հնարավորինս շուտ ազատ արձակելու համար», — հայտարարել է Պետական անվտանգության ծառայությունը։

Ձերբակալվածի ինքնությունը դեռևս անհայտ է։