Օրինախախտ անչափահասները կտեղափոխվեն «վերականգնողական և աջակցության տուն»

«Վրացական երազանք»-ի նախաձեռնած «Օրենքի հետ հակասության մեջ գտնվող անչափահասների վերականգնման և աջակցության մասին» օրենքի նախագիծը նոյեմբերի 25-ին քննարկվել է Խորհրդարանի լիագումար նիստում։ Օրինագիծը դեռևս քվեարկության չի դրվել։

Օրինագծի հեղինակներից մեկի՝ Ռատի Իոնաթամիշվիլիի խոսքով, հանձնաժողովի քննարկումների ընթացքում փաստաթղթում մի շարք փոփոխություններ են կատարվել, և պարզաբանվել են անհասկանալի թվացող բազմաթիվ հարցեր։

Օրինակ, Իոնաթամիշվիլիի պարզաբանմամբ, Քրեական օրենսգրքով մինչև 14 տարեկանը ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարած երեխաները կտեղափոխվեն «վերականգնողական և աջակցության տուն»։ Այս տեսակի հանցագործությունների մեջ չի մտնում, օրինակ, գողությունը, որը, ըստ Իոնաթամիշվիլիի, այդ տարիքի երեխաների շրջանում ամենատարածված հանցագործություններից մեկն է։

Իոնաթամիշվիլին նաև ասել է, որ «վերականգնողական և աջակցության տունը» կլինի փոքր ընտանեկան տիպի հաստատություն, և երեխաներն այնտեղ կտեղափոխվեն միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Սա պարզաբանվեց միայն այն բանից հետո, երբ նախաձեռնված տարբերակը քննադատեց հասարակությունը, մասնավորապես՝ երեխաների հարցերով զբաղվող մասնագետները։