Օտարերկրացի դիտորդը ՏԻՄ ընտրությունների մասին

Ֆրանսիական Geopolitique Profonde պորտալի հիմնադիր և տնօրեն Ֆրենկ Պենգամը, որը հրավիրված էր դիտարկելու Ռուսաստանի Դաշնությունում 2024 թվականի նախագահական ընտրությունները, դիտարկել է նաև Վրաստանի 2025 թվականի ՏԻՄ ընտրությունները, հաղորդել է «Ազատություն» ռադիոկայանը։

Նրա գնահատականն այսպիսին է.

«Ընտրությունների արդյունքները ճշմարիտ են, դրանք արտահայտում են ժողովրդի կամքը, մենք որևէ խախտում չենք տեսել, դուք ընտրությունները Ֆրանսիայից ավելի լավ եք անցկացնում»։

Հատկանշական է, որ Պենգամը Ռուսաստանի Դաշնությունում 2024 թվականի նախագահական ընտրությունները նույնպես նմանատիպ էր գնահատել։
«Ռուսաստանում ընտրություններն ընթացել են ամենաբարձր մակարդակով»,- ասել էր նա։

Հարկ է նշել, որ այս տարվա ՏԻՄ ընտրությունները աչքի ընկան միջազգային և տեղական ամենաճանաչված դիտորդական կազմակերպությունների բացակայությամբ։ Վրաստանյան հանրության և փորձագիտական շրջանակի գնահատմամբ` առանց փորձառու կազմակերպությունների դիտարկման արդար ընտրությունների հավանականությունն առավել կասկածելի է դառնում։

Մանրամասները կարդացեք ստորև։

ՏԻՄ ընտրություններն առանց դիտորդական կազմակերպությունների