«Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ արտասահմանցի ուսանողների համար նախատեսված ծրագրերի չեղարկումը զգալի վնասներ կպատճառի Վրաստանի տնտեսությանը, բյուջեին և զբաղվածության մակարդակին։
Նրա խոսքով՝ օտարերկրացի ուսանողների ներդրումը Վրաստանի տնտեսության մեջ կազմում է մեկ միլիարդ 200 միլիոն լարի, ինչը նշանակում է, որ նրանք տարեկան մոտ 300 միլիոն լարի են մուծում Վրաստանի բյուջե։
«Վրաստանում սովորում է 37 հազար օտարերկրացի ուսանող, որոնց մեծ մասը Հնդկաստանի քաղաքացի է։ Ուսանողների 7%-ը Հորդանանից է, 6%-ը՝ Իսրայելից, 5%-ը՝ Սուդանից, իսկ 3%-ը, համապատասխանաբար, Պակիստանից, Մեծ Բրիտանիայից և Եգիպտոսից։
Մեկ օտարերկրյա ուսանողը տարեկան ուսման վարձ է վճարում միջինը 15 հազար 500 լարի և երկրում հավելյալ ծախսում է 16 հազար 300 լարի: Ընդհանուր առմամբ, նրանց ներդրումը տնտեսության մեջ 1.2 միլիարդ լարի է:
Նրանց համար Վրաստանում նաև ստեղծվել է ավելի քան 10 հազար աշխատատեղ: Հետևաբար, այս ծրագրերի չեղարկումը մեծ հարված կլիներ բյուջեին և զբաղվածությանը: Հարկ է նաև նշել, որ ուսանողները երկիրը լքում են դիպլոմը ստանալուն պես, ուստի նրանք որևէ ռիսկ չեն ներկայացնում Վրաստանի ժողովրդագրական պատկերի համար», — ասել է կառավարության ղեկավարը:
Նշենք, կառավարությունը սահմանել է պետական համալսարաններ ընդունվող ուսանողների քվոտաները: Բժշկական համալսարանն այս տարի կընդունի 2105 ուսանող, որոնց թվում նշված են նաև օտարալեզու ծրագրերը։