Օտարերկրյա պրոֆեսորները կոչ են արել վերանայել կրթության բարեփոխման հայեցակարգը

Օտարերկրյա 65 պրոֆեսորներ կոչ են արել Վրաստանի կառավարությանը վերանայել ազգային բարձրագույն կրթության բարեփոխման հայեցակարգը։

«Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեին ուղղված նամակում նշված է, որ առաջարկվող հայեցակարգը չի լուծի կրթական համակարգում եղած խնդիրները, հակառակը` կվնասի։

Ըստ պրոֆեսորների՝ ազգային բարձրագույն կրթության բարեփոխման հայեցակարգը ոչ միայն կչեղարկի Վրաստանի ժողովրդավարական առաջընթացը, այլև կսահմանափակի քաղաքացիների հեռանկարները կրթության ոլորտում։

«Բարձրագույն կրթությունը պետությանն ապահովում է ակտիվ քաղաքացիներով և մասնագետներով, որոնք ապահովում են երկրի գոյատևումն ու բարգավաճումը ավելի ու ավելի մրցակցային համաշխարհային համակարգում։ Մենք կոչ ենք անում կառավարությանը վերանայել կրթության համար այս վնասակար առաջարկը և իրական երկխոսություն սկսել Վրաստանի բարձրագույն կրթության համակարգի բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ իրական բարեփոխում ստեղծելու համար, որը կբարելավի Վրաստանի քաղաքացիների և նրանց երեխաների կյանքը», — ասված է նամակում։