Ներքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Դարախվելիձեի հայտարարության համաձայն՝ Օթար Ռոմանով-Փարցխալաձեն (նախկին գլխավոր դատախազ) մեղադրվում է պատվերով և շահադիտական նպատակներով դիտավորյալ Լևան Ջանգվելաձեի սպանության կազմակերպման համար, և նրա նկատմամբ կհայտարարվի միջազգային հետախուզում։
Այս տեղեկությունը նա հայտնել է այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ։
«Ինչ վերաբերում է հանցավոր խմբի ղեկավար Օթար Ռոմանով-Փարցխալաձեին, ապա դատախազի կայացրած համապատասխան որոշման համաձայն՝ նա մեղադրվում է պատվերով և շահադիտական նպատակներով Լևան Ջանգվելաձեի դիտավորյալ սպանության կազմակերպման համար։
Հանցագործությունը որպես պատիժ նախատեսում է 16-ից 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում։
Մեղադրող կողմն օրենքով սահմանված ժամկետում դատարան կդիմի Օթար Ռոմանով-Փարցխալաձեի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու միջնորդությամբ, և նրա նկատմամբ կհայտարարվի միջազգային հետախուզում»,- հայտարարել է Դարախվելիձեն։
ՆԳ նախարարի տեղակալը ճեպազրույցում նշել է, որ իրավապահ մարմիններին հայտնի է, թե ով է ղեկավարել Լևան Ջանգվելաձեի սպանության գործը, որն ամբողջությամբ բացահայտված է։ Նրա խոսքով՝ հանցավոր խմբի ղեկավարը եղել է Վրաստանի նախկին գլխավոր դատախազ Օթար Ռոմանով-Փարցխալաձեն։
«Մեղադրյալների նկատմամբ Թբիլիսիի քաղաքային դատարանում ընթանում է գործի ըստ էության քննություն»,- ասված է հայտարարության մեջ։