ՊԱԾ-ի աշխատակիցների պետական բնակարանները կսեփականաշնորհվեն

Պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) աշխատակիցը, որին բնակության համար ժամանակավոր (աշխատակիցը չի համարվում սեփականատեր) փոխանցված է պետական սեփականություն հանդիսացող բնակարան (օժանդակ կառույցներով և կցված հողատարածքով), այժմ հնարավոր կդառնա այդ գույքը փոխանցել նրան որպես սեփականություն։

«Վրաստանի պետական անվտանգության ծառայության ծառայողների սոցիալական պաշտպանության և նյութական ապահովման կանոնակարգում» փոփոխությունը հաստատվել է 2025 թվականի հոկտեմբերի 21-ին։ Որոշումը ստորագրել է Իրակլի Կոբախիձեն։

Մինչ այդ գործող նորմը նախատեսում էր ՊԱԾ աշխատակիցներին բնակության իրավունքով բնակարանն օգտագործման հանձնել միայն ժամանակավոր։

Նոր որոշմամբ կանոնակարգի 9-րդ հոդվածը ձևակերպվել է հետևյալ կերպ.

«Ծառայության ղեկավարի իրավական ակտով, ծառայողին հնարավոր է բնակության համար փոխանցվի Ծառայության հաշվեկշռում հաշվառված պետական սեփականություն հանդիսացող բնակարան, տուն` օժանդակ կառույցներով և դրան կցված հողատարածքով։

Ծառայության որոշման առկայության դեպքում բնակության համար փոխանցված գույքը հնարավոր է փոխանցվի ծառայողին որպես սեփականություն՝ ՊԱԾ-ի միջնորդության հիման վրա»,- ասված է փաստաթղթում։