ՊԱԾ-ի շենքի մոտ մահացած մարդ է հայտնաբերվել

Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) հայտնել է, որ ՊԱԾ-ի շենքի մոտ հակակոռուպցիոն գործակալության աշխատակցին մեքենայի մեջ մահացած են գտել:

«Այս մարդը հակակոռուպցիոն գործակալության շատ փորձառու և արժանապատիվ աշխատակից էր, նրան բոլորը շատ էին սիրում:
Նախնական տվյալներով, ինչ կարող ենք ձեզ ասել. մի քանի ամիս առաջ նա արտերկրում ենթարկվել էր բարիատրիկ վիրահատության (ստամոքսի փոքրացում), կորցրել էր տասնյակ կիլոգրամներ, ինչի պատճառով առողջական որոշակի խնդիրներ ուներ: Առայժմ գիտենք գործընկերներից, որ առավոտյան շուտ է գնացել աշխատանքի, ինչպես երևում է՝ վերցրել է զենքը, դուրս եկել ծառայության տարածքից և իր ավտոմեքենայում հայտնաբերվել է մահացած՝ հրազենային վնասվածքով:Ավտոմեքենայի կողքի նստատեղին թողել է նամակ:
Սրանք միայն նախնական տվյալներն են, որոնք մեզ հայտնի են: Այլ մանրամասներ կպարզի քննությունը», — հաղորդել է ՊԱԾ-ը:

Թբիլիսիի դատախազության քննչական վարչությունը հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածով` ինքնասպանության հասցնել: