Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարքի հուղարկավորության հետ կապված՝ մարտի 21-ին և 22-ին Թբիլիսիի քաղաքային տրանսպորտն ուղևորներին կսպասարկի անվճար:
Հատուկ անվճար տրանսպորտ կտրամադրվի նաև այն մարդկանց, ովքեր կցանկանան շրջաններից գալ Թբիլիսի:
Այս որոշումն ընդունել է Պատրիարք Իլիա II-ի հուղարկավորության հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը:
Հանձնաժողովի որոշմամբ՝ ուղևորներին անվճար կսպասարկի նաև «Վրացական երկաթուղին»:
Թե՛ ավտոբուսները, թե՛ գնացքները կաշխատեն նաև լրացուցիչ, որպեսզի բոլոր ցանկացողները կարողանան մասնակցել արարողությանը: