Պայթուցիկ նյութերի տեղափոխման մեղադրանքով երկու քաղաքացի է ձերբակալվել

Պետական ​​անվտանգության ծառայության հաղորդմամբ՝ իրականացված օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ձերբակալվել է Ուկրաինայի երկու քաղաքացի։

ՊԱԾ-ի տվյալներով՝ այս տարվա սեպտեմբերի 10-ին ուկրաինական համարանիշներով MERCEDES-BENZ բեռնատարն Ուկրաինայից մուտք է գործել Վրաստան Սարփիի մաքսային անցակետով։

Մեքենայի զննման արդյունքում հայտնաբերվել է 2.4 կիլոգրամ «Հեքսոգեն» պայթուցիկ նյութ:

Հետաքննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածով` պայթուցիկ նյութերի անօրինական ձեռքբերում, պահպանում և տեղափոխում: