Փարվանայի լեռնանցքում արգելված է տրանսպորտային միջոցների երթևեկությունը

Վրաստանի ճանապարհային դեպարտամենտի հաղորդմամբ՝ Փարվանայի լեռնանցքում տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է։

«Բարդ օդերևութաբանական պայմանների (սահմանափակ տեսանելիություն և ձնաբուք) պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը ժամանակավորապես արգելված է հանրապետական ​​Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոմայրուղու 94 կմ -110 կմ (Փարվանայի լեռնանցք) հատվածում։

Նույն ավտոմայրուղու 110 կմ -146 կմ հատվածում արգելված է կցորդներով և կիսակցորդներով տրանսպորտային միջոցների երթևեկությունը, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն ազատ է։

Մայրուղու 1 կմ — 94 կմ (Կոդա-Այազմա) հատվածում տրանսպորտային միջոցների երթևեկությունն ազատ է», — ասված է հաղորդագրության մեջ։