Վրաստանի փաստաբանների ասոցիացիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլն ավարտվել է։ Իրակլի Կղանդաշվիլին դարձել է ասոցիացիայի նախագահ՝ մոտ 100 ձայնով հաղթելով իր մրցակից Իրակլի Չոմախաշվիլիին։ Կղանդաշվիլին ստացել է 1473 ձայն, իսկ Չոմախաշվիլին՝ 1366։
Քվեարկությունը տեղի է ունեցել Expo Georgia-ում։
Առաջին փուլում Կղանդաշվիլին ստացել էր 1283 ձայն, Իրակլի Չոմախաշվիլին՝ 1109, իսկ երրորդ տեղը զբաղեցրած Մուխրան Ղուրծկաիան՝ 302 ձայն։
Իրակլի Չոմախաշվիլին անմիջապես արձագանքել է երկրորդ փուլի արդյունքներին։ Նա շնորհավորել է մրցակցին հաղթանակի կապակցությամբ։
«1366 շնորհակալություն իմ գործընկերներին, իմ թիմին և բոլոր երկրպագուներին։ Իմ երախտագիտությունն անսահման է։ Շնորհավորում եմ Փաստաբանների ասոցիացիայի նոր նախագահին հաղթանակի կապակցությամբ», — գրել է Չոմախաշվիլին։