Փողերի լվացման գործերով առգրավվել է 502 անշարժ գույք և 89 տրանսպորտային միջոց

2024 թվականին Վրաստանի դատախազությունը փողերի լվացման գործերով իրականացրել է 45 միլիոն լարի արժողությամբ ակտիվների առգրավման և բռնագրավման գործողություն։ Այս ցուցանիշը 11.4%-ով ցածր է 2023 թվականի ցուցանիշից։ Տեղեկությունը տեղադրված է դատախազության 2024 թվականի գործունեության հաշվետվության մեջ։

Փաստաթղթի համաձայն, ընդհանուր առմամբ, դատախազությունն առգրավել/բռնագրավել է 502 միավոր անշարժ գույք (նախորդ տարվա համեմատ 117% աճ) և 89 տրանսպորտային միջոց (2.3% աճ):

Անցյալ տարի փողերի լվացման համար հարուցվել է 110 քրեական գործ, և քրեական հետապնդում է սկսվել 107 անձի նկատմամբ։ Նրանցից 99-ը ֆիզիկական անձինք են, իսկ 8-ը՝ իրավաբանական անձինք։

Դատախազությունը առգրավել է նաև հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք` 27.2 միլիոն լարի արժողությամբ ակտիվներ, 36 տրանսպորտային միջոց և 33 անշարժ գույք։

Հաշվետվության մեջ նշված է, որ 2024 թվականի սկզբից դատախազությունը ձեռք է բերել նոր ծրագրային գործիք, որը տրամադրում է կրիպտոարժույթների շարժման և վերլուծության հնարավորություններ։