«Ընդհանուր կրթական հաստատությունների՝ հանրային իրավունքի իրավաբանական անձի կարգավիճակով հիմնադրման և հանրային դպրոցի կանոնադրության հաստատման մասին» Վրաստանի կրթության և գիտության օրենքում փոփոխություններ են կատարվել։
Փոփոխությունների համաձայն՝ առանձնացվել են ռուսական, հայկական և ադրբեջանական մասնաճյուղեր ունեցող դպրոցները.
- Ախալցիխե քաղաքի կրթական ռեսուրս կենտրոնի ենթակայության տակ գտնվող Ախալցիխե քաղաքի №3 հանրային դպրոցում և Դիդի (Մեծ) Պամաջի գյուղի հանրային դպրոցում ուսուցումը կկազմակերպվի վրացերեն և հայերեն մասնաճյուղերով,
- Լագոդեխի քաղաքի կրթական ռեսուրս կենտրոնի ենթակայության տակ գտնվող Դավիթիանի գյուղի հանրային դպրոցում ուսուցումը կկազմակերպվի վրացերեն և ռուսերեն մասնաճյուղերով,
- Բոլնիսի քաղաքի կրթական ռեսուրս կենտրոնի ենթակայության տակ գտնվող Գետա, Դարբազի, Ձվելի Քվեշի և Ջավշանիանի գյուղերի հանրային դպրոցներում ուսուցումը կկազմակերպվի վրացերեն և ադրբեջաներեն մասնաճյուղերով,
- Դմանիսի քաղաքի կրթական ռեսուրս կենտրոնի ենթակայության տակ գտնվող Զեմո Կարաբուլախ գյուղի հանրային դպրոցում ուսուցումը կկազմակերպվի վրացերեն և ադրբեջաներեն մասնաճյուղերով,
- Ծալկայի քաղաքի կրթական ռեսուրս կենտրոնի ենթակայության տակ գտնվող Աշյալա, Կիզիլքիլիսա և Դաշբաշի գյուղերի հանրային դպրոցներում ուսուցումը կկազմակերպվի վրացերեն և հայերեն մասնաճյուղերով։