Պիտեր Ֆիշերին կանչել են խորհրդակցության

Գերմանիան Վրաստանից կանչել է  իր դեսպան Պիտեր Ֆիշերին խորհրդակցության նպատակով։

Der Spiegel-ը գրել է. «Բեռլինը մտահոգված է Վրաստանի ռուսամետ վարչապետ Իրակլի Կոբախիձեի և նրա կառավարության գործողություններով»։ Լրատվամիջոցի տվյալներով՝ դեսպան Պիտեր Ֆիշերի դեմ հարձակվողների շարքում է նաև խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին, որը կրթություն է ստացել Գերմանիայում և առաջիններից մեկն էր, որ մեղադրեց դիվանագետին «ներքին գործերին միջամտելու» համար։

Գերմանիայի որոշումը կապված է աճող դիվանագիտական ​​լարվածության հետ և կարող է դառնալ Թբիլիսիի հետ հարաբերությունների վերանայման սկիզբ։

Թե ինչպես է Բեռլինը շարունակելու իր հարաբերությունները Թբիլիսիի հետ, հայտնի կդառնա, թերևս, Լյուքսեմբուրգում կայանալիք ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի ավարտից հետո, որտեղ օրակարգում է նաև Վրաստանի հարցը։