Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնը` Ամաղլոբելիի ձերբակալության մասին

Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնը հայտարարություն է տարածել «Բաթումելեբի» և «Նեթգազետի» լրատվամիջոցների հիմնադիր և խմբագիր Մզիա Ամաղլոբելիի կալանավորման վերաբերյալ և կոչ է արել անհապաղ ազատ արձակել նրան։

Կազմակերպությունը հուլիսի 11-ին հայտարարությունը տարածել է սոցիալական ցանցերում.

«Վրաստանում բողոքի ակցիայի ժամանակ Մզիա Ամաղլոբելիի ձերբակալությունից հետո վեց մարդ ազատ է արձակվել։ Լրագրողը շարունակում է մնալ նախնական կալանքի տակ՝ իրեն հայհոյած ոստիկանին ապտակելու համար։ Մզիային այժմ սպառնում է տեսողությունը կորցնելու վտանգը զարգացող հիվանդության պատճառով։ Փետրվարից ի վեր նա որևէ բուժում չի ստացել։ Մենք կոչ ենք անում Մզիային անհապաղ ազատ արձակել և համապատասխան բժշկական օգնություն ցուցաբերել», — ասված է հայտարարության մեջ։