Ի՞նչ է ատելության խոսքը
1. Երբ մարդը կատակով ինչ-որ բան է ասում
2. Երբ մարդը բարձր ձայնով է խոսում
3. Երբ մարդ վիրավորում է կամ թշնամանք է տարածում ուրիշների նկատմամբ՝ իրենց ազգի, կրոնի կամ սեռի պատճառով
Թույլատրվա՞ծ է արդյոք ատելության խոսքը Վրաստանում
1. Այո, բոլորը կարող են ասել՝ ինչ ուզում են
2. Ո՛չ, Վրաստանում ատելության խոսքն արգելված է օրենքով
3. Թույլատրված է, եթե այն գրավոր է
Ի՞նչ անել, եթե որևէ մեկը քո հանեպ ատելության խոսք է դրսևորել
1. Անտեսել և ոչինչ չանել
2. Դիմել օմբուդսմենին կամ մարդու իրավունքների կազմակերպություններին
3. Նույն կերպ պատասխանել՝ վիրավորելով
Ինչու՞ է ատելության խոսքը վտանգավոր
1. Որովհետև այն կարող է վնասել մարդկանց և խանգարել խաղաղ համատեղ կյանքին
2. Որովհետև այն ձանձրալի է
3. Որովհետև մարդիկ չեն սիրում լսել երկար խոսքեր
Կարո՞ղ է հումորը վերածվել ատելության խոսքի
1. Ոչ, հումորը միշտ անվտանգ է
2. Այո, երբ այն վիրավորում կամ թիրախավորում է մարդկանց
3. Միայն եթե երկար կատակ է
Ատելության խոսքը խրախուսելն ու տարածելը՝
1. Կարող է խաթարել հասարակական անվտանգությունն ու խաղաղությունը
2. Բացարձակ անվնաս է, եթե կատակով է արված
3. Օգնում է բարձրացնել ազատ արտահայտման մակարդակը
Ո՞վ կարող է դառնալ ատելության խոսքի զոհ
1. Միայն հանրահայտ մարդիկ
2. Միայն նրանք, ովքեր օգտվում են սոցիալական ցանցերից
3. Ցանկացած մարդ, անկախ իր տարիքից կամ դիրքից
Ի՞նչով է ատելության խոսքը տարբերվում քննադատությունից
1. Քննադատությունն ուղղված է գաղափարին, ատելությունը՝ անձին
2. Քննադատությունը միշտ մեղմ է, իսկ ատելությունը՝ կոշտ
3. Չկա տարբերություն՝ երկուսն էլ մեկնաբանություն են
Ինչպե՞ս կարող ենք կանխել ատելության խոսքը մեր համայնքում
1. Անտեսելով խնդիրները
2. Քարոզելով հանդուրժողականություն և հարգանք միմյանց հանդեպ
3. Ավելացնելով վերահսկողությունը բոլորի խոսքի վրա
Ի՞նչ է նշանակում հանդուրժողականություն
1. Հարգել ուրիշների տարբեր կարծիքներն ու ինքնությունը
2. Չխոսել ուրիշների հետ
3. Համաձայն լինել բոլորի հետ