Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությունը X հարթակում հայտարարություն է տարածել Վրաստանի վերաբերյալ։
Հայտարարութան մեջ նշված է, որ Վրաստանի «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին օրենքը» ևս մեկ լուրջ հետընթաց է ժողովրդավարությունից։
«Մենք միանում ենք Եվրամիության այն հայտարարությանը, որ Վրաստանի «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին օրենքը» ևս մեկ լուրջ հետընթաց է երկրի ժողովրդավարության առումով»։
ԱԳՆ-ն նշել է, որ ռեպրեսիվ միջոցառումները սպառնում են Վրաստանի ժողովրդավարական հիմքերի գոյությանը և նրա քաղաքացիների ապագային ազատ և բաց հասարակությունում։