Ռումինիան վերանայում է իր ռազմավարական գործընկերությունը Վրաստանի հետ

Ռումինիան Վրաստանի հետ իր ռազմավարական գործընկերության վերանայման փուլում է։

Այս հայտարարությունն արել է Ռումինիայի արտաքին գործերի նախարար Օանա Ցոիուն։

Նա նաև նշել է, որ աջակցում է Եվրամիության կողմից այնպիսի քայլերի ձեռնարկմանը, ըստ որոնց` հետագայում հնարավոր է վերանայվի կամ չեղարկվի Վրաստանում որոշակի ծրագրեր։ Միաժամանակ հավելել է, որ հավատում է Վրաստանի եվրոպական ուղուն։

Նշենք, որ Վրաստանը և Ռումինիան ռազմավարական գործընկերության հռչակագիրը ստորագրել են 2022 թվականին։