«Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն և էկոնոմիկայի նախարար Մարիամ Քվրիվիշվիլին բացել են արաբական շինարարական «Eagle Hills» ընկերության գրասենյակ Ռուսթավելիի կինոթատրոնի շենքում, որն ունի մշակութային ժառանգության հուշարձանի կարգավիճակ։
Կոբախիձեի խոսքով՝ ընկերությունը պետք է Թբիլիսիում և Գոնիոյում կառուցի տարբեր նպատակների ծառայող համալիրներ և ներդնի ընդհանուր առմամբ 6 միլիարդ դոլար։
Նշենք, Ռուսթավելիի կինոթատրոնը կառուցվել է 1939 թվականին։ Շենքի կինոթատրոն լինելու գործառույթը որոշվել է շինարարությունն սկսելուց առաջ։
Շենքը մշակութային ժառանգության հուշարձանի կարգավիճակ է ստացել 1988 թվականին։