Ռուսթավելիի պողոտայում մեծամասշտաբ բողոքի ակցիա է հայտարարվել

«Նույն օրը, նույն տեղում, ավելի ուժեղ հասարակություն» կարգախոսի ներքո նոյեմբերի 28-ին Ռուսթավելիի պողոտայում մեծամասշտաբ բողոքի ակցիա է հայտարարվել։

Հանրահավաքը համընկնում է այն օրվա մեկամյակի հետ, երբ քաղաքացիները սկսեցին իրենց բողոքի ցույցերը «Վրացական երազանք»-ի կառավարության դեմ:

Կազմակերպիչների խոսքով՝ այս օրը կհիշեցնի կառավարությանը, որ արևմտյան արժեքներ կրող հասարակության դավաճանությունը չի ներվում:

Մասնակիցների կարծիքով՝ նոյեմբերի 28-ի հանրահավաքը կլինի հասարակության միասնության և ուժի ցուցադրություն, որը չի ենթարկվել ճնշմանը և չի թուլացել ժամանակի ընթացքում: