Սահմանվել է արտահաստիքային աշխատողների առավելագույն թիվը

Վրաստանի կառավարությունը սահմանել է տարբեր պետական գերատեսչությունների և բյուջետային կազմակերպությունների համար արտահաստիքային (պայմանագրային) աշխատողների առավելագույն թիվը։

Համապատասխան կարգադրությունները հրապարակել է կառավարության լրատվական ծառայությունը։

Ըստ փաստաթղթերի՝ 2026 թվականին տարբեր գերատեսչությունների աշխատողների թվի վերին շեմը կլինի.

  • Սոցիալական ծառայությունների գործակալություն (Հանրային իրավունքի իրավաբանական անձ) – 740 աշխատակից
  • Սահմանադրական դատարան – 35 աշխատակից
  • Լևան Սամխարաուլիի անվան դատական փորձաքննության ազգային բյուրո– 310 աշխատակից
  • Մրցակցության և սպառողների իրավունքների պաշտպանության գործակալություն – 10 աշխատակից
  • Վրաստանի դատախազություն – 168 աշխատակից
  • Մտավոր սեփականության ազգային կենտրոն «Սաքպատենտի» – 39 աշխատակից
  • Էկոնոմիկայի նախարարության կենտրոնական ապարատ – 56 աշխատակից
  • Պաշտպանության նախարարություն – 3412 աշխատակից
  • Մունիցիպալ զարգացման հիմնադրամ – 210 աշխատակից
  • Ֆինանսների նախարարության ակադեմիա – 68 աշխատակից
  • Ֆինանսավերլուծական ծառայություն– 45 աշխատակից
  • Արտակարգ իրավիճակների համակարգման և անհետաձգելի օգնության կենտրոն – 5808 աշխատակից
  • Վրաստանի բժշկական հոլդինգ– 2908 աշխատակից
  • Աշխատանքի տեսչության ծառայություն – 22 աշխատակից
  • Բժշկական և դեղագործական գործունեության կարգավորման գործակալություն– 300 աշխատակից
  • Բռնի տեղահանվածների, էկոմիգրանտների և ապրուստի միջոցներով ապահովման գործակալություն– 46 աշխատակից
  • Գիտությունների ազգային ակադեմիա– 39 աշխատակից
  • Գերագույն դատարան – 88 աշխատակից
  • Պետական դրամաշնորհների կառավարման գործակալություն– 6 աշխատակից
  • Արյան կենտրոնական հաստատություն – 30 աշխատակից
  • Առողջապահության նախարարություն – 214 աշխատակից։