Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորել է Մայա Սանդուին Մոլդովայի ընտրություններում, նախնական տվյալներով, հաղթելու կապակցությամբ։
«Բրավո՛, Մայա Սանդու, Ձեր հաղթանակը Եվրոպայի, ժողովրդավարության համար լավագույն լուրն է և հզոր պատասխան Ռուսաստանի ու նրա հիբրիդային պատերազմի դեմ», – գրել է Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին սոցիալական X հարթակում։
«Եվրոպամետ Վրաստանը ձեր կողքին է, և նրա դիմադրությունը Ռուսաստանի միջամտության դեմ անփոփոխ կմնա», – հայտարարել է Զուրաբիշվիլին։
Հիշեցնենք, որ Մոլդովայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաղորդմամբ՝ ձայների 98․42 տոկոսի հաշվարկից հետո խորհրդարանական ընտրություններում Մոլդովայի իշխող «Գործողության և համերաշխության կուսակցություն»-ն առաջատար է՝ հավաքելով 49․70 տոկոս քվե։