Սեպտեմբերի 13-ին երթ կանցկացվի

Սեպտեմբերի 13-ի ժամը 19:00-ին 8 ընդդիմադիր կուսակցություններ բողոքի երթ կանցկացնեն Թբիլիսիի պետական ​​համալսարանից դեպի խորհրդարան։

«Դրոա» («Ժամանակն է») կուսակցության առաջնորդ Էլենե Խոշտարիայի խոսքով՝ կարևոր է, որ սեպտեմբերի 13-ին մեծ թվով մարդիկ հավաքվեն ցույց տալու համար իրենց միասնականությունը։

Էլենե Խոշտարիան նաև դիմել է այն ընդդիմադիր կուսակցություններին, որոնք մտադիր են մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին և կոչ է արել նրանց հրաժարվել ընտրություններին մասնակցելուց։

«Մենք շատ ենք և կպայքարենք մինչև հաղթանակ», — ասել է նա։