«Սոցիալական արդարադատության կենտրոն»-ի (SJC) տվյալներով՝ «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մասին» օրենքում կատարված փոփոխություններն էլ ավելի են վատթարացնում օտարերկրացիների իրավական վիճակը։
Կազմակերպության կարծիքով, նման օրենսդրական փոփոխությունները քաղաքականացնում և քրեականացնում են միգրացիայի հարցը և լիովին զուրկ են մարդու իրավունքների և մարդկայնության վրա հիմնված մոտեցումներից։
«Ինչպես նախորդ օրենսդրական փոփոխությունների դեպքում, այս դեպքում նույնպես օրենքի նախագիծը նախաձեռնողները հաշվի չեն առնում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածով պաշտպանված անձնական և ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության անձեռնմխելիության նման հիմնարար իրավունքին միջամտության ծանրությունը», — ասված է հայտարարության մեջ։