Starbucks-ը մտնում է վրացական շուկա

Ամերիկյան սրճարանների Starbucks ցանցը մտնում է վրացական շուկա։ Ապրանքանիշը Վրաստան է ներմուծում արաբական Alshaya խումբը։

Պաշտոնական ներկայացուցչությունը մի քանի անգամ եղել է Թբիլիսիում, և ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչները վերջնական մանրամասները կպարզաբանեն ընթացիկ շաբաթվա ընթացքում։

Առաջին փուլում ապրանքանիշը կբացի օբյեկտներ Թբիլիսիում, Քութաիսիում և Բաթումիում, իսկ 7-8 տարվա հեռանկարում խոսվում է մինչև 50 մասնաճյուղ բացելու մասին ողջ Վրաստանում։

BMG-ի տվյալներով՝ առաջին մասնաճյուղը կբացվի Թբիլիսիում՝ Վակեում, 2026 թվականի մարտին։ Starbucks ցանցի ռեստորանի բացումը նույնպես նախատեսվում է Tbilisi Outlet Village-ում։

Այս փուլում հայտնի չէ, թե որքան կարժենա Starbucks սուրճը Վրաստանում։

Նշենք, որ Starbucks-ը ամերիկյան ընկերություն է, որի գլխավոր գրասենյակը գտնվում է ԱՄՆ-ում: Starbucks-ն աշխարհի սրճարանների ամենամեծ ցանցն է: