Սվանեթիում անտառահատումների պատճառով 8 քաղաքացի է ձերբակալվել

Վրաստանում ձերբակալվել է ութ մարդ Սվանեթիում անտառահատումների պատճառով պետական ​​բյուջեին մինչև 4 միլիոն լարի վնաս պատճառելու մեղադրանքով։

Քննության համաձայն՝ կազմակերպված խմբի անդամները մշակել են «հանցավոր սխեմա», որի շրջանակներում նրանք ստեղծել են տասնյակ ընկերություններ: Նշված ընկերությունների միջոցով 2021-2024 թվականներին Սվանեթիից Վրաստանի տարբեր շրջաններ է տեղափոխվել և հետագայում վաճառվել մոտ 130 հազար խորանարդ մետր փայտանյութ՝ 102 միլիոն լարի արժողությամբ:

Փայտանյութ վաճառելու միջոցով կազմակերպված խմբի անդամները խոշոր չափի՝ 3 միլիոն 926 հազար 261 լարիի վնաս են պատճառել պետական ​​բյուջեին:

Նրանց սպառնում է 4-ից 7 տարի ազատազրկում։