Հայաստանյան «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ` Վրաստանի Ստեփանծմինդա-Լարս ավտոհավաքակայանում ավելի քան հինգ տասնյակ հայկական գազատար մեքենաներ լուսաբացից սպասում են մաքսային ընթացակարգերի ավարտին, որ հեղուկ գազով բեռնված մեքենաները հասցնեն Հայաստան։
Ըստ ռադիոկայանի` տեղից ահազանգող վարորդներն ասում են, որ Վրաստանի մաքսային ծառայությունը նոր խստացումներ է կիրառում Ռուսաստանից Հայաստան վերադարձող գազատարների նկատմամբ` առանց հստակ պատճառաբանության կամ պաշտոնական բացատրության։
Վրաստանում Հայաստանի դեսպանատնից վարորդներին ասել են, որ առավոտից տեղեկացված են, բայց հայտնի չէ, թե խնդիրը երբ կլուծվի։
Հիշեցնենք. ավելի վաղ վրացական կողմում խնդիրներ կային նաև կոնյակ տեղափոխող բեռների հետ կապված։ Հայաստանյան կոնյակագործները պարբերաբար բողոքի ակցիաներ էին իրականացնում՝ ահազանգելով, որ Հայաստանից Ռուսաստան կոնյակ տեղափոխող մեքենաները շաբաթներով կանգնեցվում են Վրաստանում, ինչը վրաց մաքսավորները պատճառաբանում են խմիչքի որակի ստուգմամբ:
Հայկական կոնյակ տեղափոխող բեռնատարները դեռ Վրաստանի անցակետում են