Ցխինվալիում Թամար Մեարակղիշվիլիին «լրտեսության» մեղադրանք են ներկայացրել

«Լրտեսության» մեղադրանքով Վրաստանից չվերահսկվող Ցխինվալիի շրջանում ձերբակալվել է Վրաստանի քաղաքացի, քաղաքացիական ակտիվիստ Թամար Մեարակղիշվիլին։ Նրան սպառնում է 10-ից 20 տարի ազատազրկում։

Ցխինվալիի դե ֆակտո գլխավոր դատախազությունը երեկ երեկոյան հայտարարություն է տարածել Վրաստանի քաղաքացու ձերբակալության մասին՝ առանց նրա անունը նշելու։

Լրատվամիջոցների համաձայն` երեկ երեկոյան Մեարակղիշվիլին հեռախոսով տեղեկացրել է ընկերներին, որ անհայտ անձինք պատշգամբից ներխուժել են Ցխինվալիի իր բնակարան, որից հետո նրա հետ կապն անջատվել է։