Թբիլիսիի հեռուստաաշտարակը` Իրանի Իսլամական Հանրապետության դրոշի գույներով

Փետրվարի 11-ի ուշ երեկոյան Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվեց Իրանի Իսլամական Հանրապետության դրոշի գույներով. փետրվարի 11-ին Իրանը նշել է 1979 թվականի Իսլամական հեղափոխության 47-ամյակը: Դրոշի լուսավորումը նույնպես կապված է այս ամսաթվի հետ։

Թբիլիսիի քաղաքապետարանն «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ հեռուստաաշտարակը լուսավորվել է Իրանի դեսպանատան խնդրանքով, «որը կապված է Իրանի ազգային տոնի հետ»։

Վրաստանում Իրանի դեսպան Սեյեդ Ալի Մոջանին հայտարարել է, որ հեռուստաաշտարակը լուսավորվել է Իրանի գույներով՝ «հիմնվելով Իրանի և Վրաստանի միջև պատմական հարաբերությունների և երկու ազգերի միջև լավ հարաբերությունների վրա»։

«Սա հստակ խորհրդանիշ է, որ Իրանի նկատմամբ այսօրվա հարգանքը պաշտոնապես և միջազգայնորեն ճանաչված է», — գրել է դեսպանը X հարթակում։