Թբիլիսիում կայանման տուգանքները կիսով չափ կրճատվել են

Թբիլիսիում կայանման տուգանքները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կիսով չափ կրճատվել են։ Մասնավորապես, Վրաստանի միասնական բյուջեի եկամուտների համաձայն, 2025 թվականի հունվար-ապրիլ ամիսներին սխալ կայանման համար նշանակվել է 2 մլն 658 հազար 92 լարի տուգանք` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 5 մլն 917 հազար 214 լարիի դիմաց։

Դրանից բացի, միայն այս տարվա ապրիլին «Թբիլիսիի կայանատեղի» (Թբիլիսի պարկինգի) ընկերության աշխատակիցները 726 հազար 854 լարի տուգանք են նշանակել։

Վիճակագրության համաձայն, ընդհանուր առմամբ նվազել է նաև ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար բյուջեին հատկացվող գումարի չափը։

Ավելի կոնկրետ, ըստ Ֆինանսների նախարարության տվյալների, այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար բյուջե է մուտքագրվել 54 մլն 339 հազար 998 լարի` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 73 մլն 431 հազար 433 լարիի դիմաց։

Ի դեպ, 2022 թվականի աշնանից սկսած՝ կայանման կանոնները խախտելու համար տուգանքները 10 լարիից բարձրացել են մինչև 50 լարի։