Ոստիկանությունը ձերբակալել է երկու անձի Վարկեթիլիում միկրոավտոբուսի առևանգման և ճանապարհատրանսպորտային պատահարի գործով։ Տեղեկությունը հաստատել է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։
InterpressNews-ի փոխանցմամբ` ձերբակալվածներից մեկն անչափահաս է։
Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել երեկ։ Միկրոավտոբուսն առևանգելուց հետո հանցագործները բախվել են կայանատեղիում կանգնած չորս մեքենայի։ Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։