Թբիլիսիում փլուզվել է եռահարկ շենքի առաստաղը

Թբիլիսիի Դադիանիի փողոցի 4 հասցեում գտնվող եռահարկ բնակելի շենքի առաստաղը փլուզվել և ընկել է առաջին հարկի դեղատան վրա։

Ըստ առկա տեղեկությունների՝ վթարի հետևանքով զոհեր չկան, վիրավորվել է 2 մարդ. նրանք շտապօգնության մեքենայով տեղափոխվել են հիվանդանոց։

Փրկարարական ծառայությունները տարհանել են մոտակա փողոցների բնակիչներին։

Դեպքի վայրում աշխատում են հրշեջ ջոկատները և արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության աշխատակիցները։

Տեղացիների խոսքով՝ բնակելի շենքը գտնվում էր վթարային վիճակում։