«Վրացական երազանք»-ի խորհրդարանի փոխնախագահ Թեա Ծուլուկիանին, որը նաև «Վրացական երազանք»-ի առաջնորդներից մեկն է, ասել է, թե իր նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվել:
Իշխանամետ «Իմեդի»-ի եթերում նա չի մանրամասնել, թե որ երկիրն է իր դեմ պատժամիջոցներ կիրառել, սակայն ասել է, որ դա առնչվում է իր քաղաքական որոշումներին։
Հիշեցնենք, արևմտյան երկրները տարբեր տեսակի պատժամիջոցներ են կիրառել «Վրացական երազանք»-ի առաջնորդների, անդամների և նրանց հետ կապված ավելի քան 200 անձանց նկատմամբ։
Պատժամիջոցների ենթարկվածներից 119-ի ինքնությունը հրապարակվել է, իսկ մնացածի նկատմամբ անանուն վիզային սահմանափակումներ են կիրառել և՛ ԱՄՆ-ը, և՛ ԵՄ մի քանի անդամ պետություններ։